- Օգտակար հեռախոսահամարներ
Քաղաքաշինության կոմիտե +374 11 62 17 76, +374 11 62 17 14,
էլ փոստ՝ petbnakaran@minurban.am
Կոմիտաս Պարկ բնակելի թաղամաս +374 41 80 08 30, +374 41 80 08 60,
Էլ փոստ՝ ord.developmentllc@gmail.com
- Սպասարկում
Կոմիտաս պարկ թաղամասի բազմաբնակարան շենքային համալիրների սպասարկման վճարները և մատուցվող ծառայությունների ցանկը որոշվում է յուրաքանչյուր շենքի բնակիչների հետ:
- Գազաֆիկացում, տաք ջրամատակարարում , ջեռուցում
Գազաֆիկացումը նախատեսված է անհատական՝ յուրաքանչյուր բնակարանի համար առանձին։ Գլխավոր գազատար խողովակը լինելու է աստիճանահարթակին կից, որից էլ յուրաքանչյուր բնակարանի բնակչի Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը ներկայացված դիմումի հիման վրա կգազաֆիկացվի։
- Որն է ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է հանրային ծառայողներին (https://www.arlis.am/documentview.aspx?docid=68771) ապահովել մատչելի բնակարաններով, որը և նախատեսում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքային համալիրների մատչելի պայմաններով վաճառք:
- Որտեղ է գտնվում կառուցվող բազմաբնակարան շենքը
Կառուցվող բնակելի թաղամասը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի 48 հասցեում՝ ձգվելով Գրիբոյեդով փողոցից մինչ Տիգրանյան փողոց, ունենալով մուտքեր Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցներից:
- Ինչ ընթացակարգերով է կատարվում հայտագրումը և որտեղ են ընդունվում հայտերը
Հայտերը ընդունվում են Քաղաքաշինության կոմիտեում գործատուի կողմից (պարտադիր)
- Ինչպես և ում կողմից է ամփոփվում և կազմվում հավակնորդների ցուցակը
Դիմում-հայտերն ընդունելուց հետո, դրանք ամփոփվում են և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմվում է հավակնորդ ծառայողների ցուցակ:
- Հատուկ ծրագրի շրջանակներում վարկավորման ինչ սակագներ և պայմաններ են առաջարկվում
Ծրագրի շրջանակներում բնակարանների և ավտոկայանատեղիների վարկավորման պայմանները առաջարկվել են համագործակցող բանկերի կողմից, որոնց առաջարկները, ինչպես նաև արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերը տեղադրված են կայքի Ծրագրի մասին պատուհանի փաստաթղթեր բաժնում, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://statemultiapartment.am/documents:
- Երբ շահագործման կհանձնվեն շենքային համալիրի երկրորդ փուլով նախատեսված բնակարանները և ավտոկայանատեղիները
Երկրորդ փուլի ավարտը նախատեսված է մինչև 2026 սեպտեմբեր ամիսը:
- Ինչ վիճակում են բնակարանները հանձնվելու շահագործման
Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ և առանց ներքին հարդարմամբ:
- Հնարավոր է իրականացնել ներքին հատակագծային փոփոխություններ մինչև շահագործման հանձնելը
Ծրագրի շրջանակներում ներքին հատակագծային փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Վարկառուն կամ գնորդը իրավունք են ստանում կատարել ներքին հատակագծային փոփոխություններ սեփականության վկայական ստանալուց հետո ըստ օրենքով սահմանված ընթացակարգի:
-Որ դեպքերում հավակնորդի կողմից վճարված 400,000 ՀՀ դրամ գումարը հետ չի վերադարձվում
1. եթե վիճակահանության արդյունքում հավակնորդը շահել է բնակարան,
2. եթե պայմանագրի կնքման առաջարկը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդը հրաժարվում է վճարել բնակարանի համար սահմանված 10% և ավտոկայանատեղիի՝ 20% կանխավճարը,
3. եթե հավակնորդը բանկի չֆինանսավորման պատճառով հրաժարվում է կնքել պայմանագիր:
-Որ դեպքերում հավակնորդի կողմից վճարված 400,000 ՀՀ դրամ գումարը ենթակա է վերադարձման:
1. եթե հավակնորդը վիճակահանությամբ որևէ բնակարան չի շահել,
2. եթե հավակնորդը մինչև 10.07.2023թ.-ը ներառյալ դիմում է ներկայացրել Քաղաքաշինության կոմիտե վիճակահանությանը մասնակցելուց հրաժարվելու և իրեն հավակնորդների ցուցակից հանելու մասին,
3. եթե մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող,
4. եթե որևէ հիմքով ազատվել է պետական ոլորտի ծառայությունից:
-Քանի բնակարան ընտրելու հնարավորություն է տալիս համակարգը:
Համակարգը յուրաքանչյուր հավակնորդի հնարավորություն է տալիս ընտրելու առավելագունը 20 բնակարան՝ ցանկացած մակերեսներով ցանկացած հարկերում և ցանկացած մասնաշենքերում:
-Ովքեր կարող են հավակնորդի հետ մասնակցել բնակարանի գնման ֆինանսավորմանը
Բնակարանի գնման ֆինանսավորմանը՝ ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով հավակնորդի հետ կարող են մասնակցել ընտանիքի անդամները՝ ամուսին, երեխա, ծնող, ինչպես նաև ընտանիք անդամ չհանդիսացող անձինք:
-Ինչ տարբերակներով է հնարավոր կատարել բնակարանի և ավտոկայանատեղիի համար սահմանված վճարումները:
Վճարումները հնարավոր է իրականացնել և հիփոթեքային վարկի և անձնական խնայողությունների միջոցով:
-Բնակարանը հիփոթեքային վարկի միջոցով գնելու դեպքում, ինչ փուլերով և ինչ ժամկետներում են կատարվում վճարումները
նախնական փուլ- բնակարանի արժեքի 10%-ը որպես կանխավճար (վճարվում է շահառուի կողմից մինչև բանկ դիմելը)
1-ին փուլ- բնակարանի արժեքի 70%-ը, պայմանագրի կնքումից հետո 7-րդ աշխատանքային օրը (փոխանցվում է բանկի կողմից)
2-րդ փուլ- բնակարանի արժեքի 20%-ը, շենքային համալիրի կառուցման ավարտը պետական գրանցման ենթարկելուց հետո (փոխանցվում է բանկի կողմից):
-Բնակարանը անձնական խնայողությունների միջոցով գնելու դեպքում, ինչ փուլերով և ինչ ժամկետներում են կատարվում վճարումները
նախնական փուլ- բնակարանի արժեքի 10%-ը վճարվում է որպես կանխավճար մինչև պայմանագիր կնքելը
1-ին փուլ- բնակարանի արժեքի 30%-ը պայմանագրի կնքումից հետո 7 օրվա ընթացքում,
2-րդ փուլ- բնակարանի արժեքի 30%-ը պայմանագրի կնքումից հետո 10 ամսվա ընթացքում,
3-րդ փուլ- բնակարանի արժեքի 20%-ը պայմանագրի կնքումից հետո 20 ամսվա ընթացքում,
4-րդ փուլ- բնակարանի արժեքի 10%-ը շենքային համալիրի ավարտը պետական գրանցման ենթարկելուց հետո:
-Ավտոկայանատեղին հիփոթեքային վարկի միջոցով գնելու դեպքում, ինչ փուլերով և ինչ ժամկետներում են կատարվում վճարումները
նախնական փուլ- ավտոկայանատեղիի արժեքի 20%-ը որպես կանխավճար (վճարվում է շահառուի կողմից մինչև բանկ դիմելը)
-ավտոկայանատեղիի արժեքի 80%-ը, շենքային համալիրի կառուցման ավարտը պետական գրանցման ենթարկելուց հետո (փոխանցվում է բանկի կողմից):
-Ավտոկայանատեղին անձնական խնայողությունների միջոցով գնելու դեպքում, ինչ փուլերով և ինչ ժամկետներում են կատարվում վճարումները
նախնական փուլ- ավտոկայանատեղիի արժեքի 20%-ը վճարվում է որպես կանխավճար մինչև պայմանագիր կնքելը,
1-ին փուլ- ավտոկայանատեղիի արժեքի 30%-ը պայմանագրի կնքումից հետո 10 ամսվա ընթացքում,
2-րդ փուլ- ավտոկայանատեղիի արժեքի 30%-ը պայմանագրի կնքումից հետո 20 ամսվա ընթացքում,
3-րդ փուլ- ավտոկայանատեղիի արժեքի 20%-ը շենքային համալիրի ավարտը պետական գրանցման ենթարկելուց հետո:
-Կոմիտեի ավանդային հաշվին 400,000 ՀՀ դրամ գումարի վճարումից հետո ինչ ժամկետում է ակտիվանում հավակնորդի անձնական էջը:
Վճարումից հետո իրականացվում են հետևյալ քայլերը՝
- 1-2 աշխատանքային օրվա ընթացքում գումարը տեսանելի է լինում հատուկ համակարգում,
- որից հետո Կոմիտեի կողմից նույնականացվում են հավակնորդի տվյալները,
- ևս 1 աշխատանքային օրվա ընթացում հաստատվում է հավակնորդի անձնական էջը,
- անձնական էջի հաստատումից հետո հավակնորդը կկարողանա մուտք գործել համակարգ և կատարել բնակարանների ընտրություն:
-Ինչպես է իրականացվում բնակարանների վիճակահանությունը
Վիճակահանությունն անցկացվում է առցանց տարբերակով՝ հանձնաժողովի կողմից, հավակնորդները ներկա չեն գտնվում:
-Արդյոք հնարավոր է գնել բնակարանն առանց ավտոկայանատեղիի
Հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր բնակարանին կցված է մեկ ավտոկայանատեղի, որի ձեռքբերումը պարտադիր է:
-Քանի բնակարան է բաշխվելու վիճակահանության արդյունքներով
Նախատեսված բնակարանների քանակը՝ 348 է, սակայն մինչ վիճակահանության մեկնարկը քանակը կնվազի, քանի որ այն հավակնորդներն, ովքեր դիմել են ծրագրին և զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են, ապա վերջիններս ընտրելու են իրենց համար ցանկալի բնակարաններն առանց վիճակահանության մասնակցության:
-Հնարավոր է արդյոք համակարգում լինեն այնպիսի բնակարաններ, որոնց կարգավիճակը լինի ամրագրված և հավակնորդը չկարողանա այն ընտրել
Այո, հնարավոր է, քանի որ տվյալ բնակարաններն արդեն ամրագրված են լինում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հավակնորդի կողմից և տվյալ բնակարանները չեն բաշխվելու վիճակահանությամբ: Եթե Ձեր ընտրած բնակարանների ցանկում ի սկբանե եղել է բնակարան, որը հեռացվել է ընտրված բնակարանների ցանկից, խնդրում ենք ուշադրություն դարձրեք տվյալ հանգամանքին և կատարեք մեկ այլ բնակարանի ընտրություն:
-Որ բանկերն են ծրագրի շրջանակներում տրամադրում հիփոթեքային վարկեր և ինչ պայմաններով
1. <<Կոնվերս բանկ>> ՓԲԸ-առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/12.pdf
2. <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/6.pdf
3. <<Ինեկոբանկ>> ՓԲԸ- առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/4.pdf
4. <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ- առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/11.pdf
5. <<Բիբլոս Բանկ Արմենիա>> ՓԲԸ- առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/9.pdf
6. <<Արմսվիսբանկ>> ՓԲԸ- առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/8.pdf
7. <<Հայէկոնոբանկ>> ԲԲԸ- առաջարկը տես՝ https://statemultiapartment.am/media/7.pdf
-Ինչպես կարելի է հրաժարվել վիճակահանությանը մասնակցելուց և հետ ստանալ վճարված 400,000 ՀՀ դրամ գումարը
Մինչև սույն թվականի հուլիսի 10-ը հավակնորդը կարող է դիմում ներակայացնել Քաղաքաշինության Կոմիտե և հրաժարվել վիճակահանության մասնակցությունից: Դիմումի ձևը տես՝ https://statemultiapartment.am/media/15.pdf